top of page

ՆԱՄԱԿՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ

Calm Ocean View

Սիրելիս...

Մեզ շատ անակնկալ բերեցին Ստեփանակերտ, հույս ունեի գալ տուն մի օրով, բայց ամեն ինչ շատ արագ կատարվեց։ Մի ամբողջ օր ու գիշեր ճանապարհ եկանք, կանգառներով։ Ստեփանակերտից տեղափոխվեցինք մեր ծառայության վայրը՝ Աղդամի շրջան և կանգնեցինք դիրքերի վրա, պահպանում ենք դիրքերր։ 

Պատերազմը սարսափելի է հեռվից, բայց երբ ներկա ես և մասնակից, այնքան էլ սարսափելի չէ, առավել ևս, երբ գոնե մի քիչ հավատք ունես։

Երբ եկանք Արցախ, այստեղ կարծես ապրիլ ամիսը լիներ, իսկական գարուն, բայց մի տաս օրից ձյուն եկավ։ Հիմա նորից արև է ե շատ տաք, ծառերի վրա նռներ կան, բայց մեջը փուչ է, ագռավները կերել են, այգիներում սոխ կա, կարտոֆիլ, տեղ-տեղ կանաչեղեն։

Ապրում ենք մի ընտանիքի պես, նույն ամաններով ճաշ ենք ուտում և այսպիսի կյանք, որ հիմա ապրում ենք, միայն կինոներում ենք տեսել։

Ես շատ լավ եմ, սիրելիս, ավելի լավ չի լինում։ Եվ այն, ինչ անում եմ՝ իմ փայ պարտքն եմ տալիս հայրենիքին, ուրեմն ինձ հետ իմ ընտանիքն էլ է տալիս, դու և մեր երեխաները, մեր ընկերները։

   Հիմա մենք հանգստանում ենք։ Մի քանի օր կանգնում ենք դիրքերում, մի քանի օր հանգստանում։ Դիրքերում նույնիսկ ավելի հետաքրքիր է, քան այստեղ։ Սիրելիս, ես հանգիստ կլինեմ, եթե իմանամ, որ դուք հանգիստ եք ու խաղաղ և հոգսեր չունեք։ Պատերազմը մոտենում է իր ավարտին և թուրքերը ոչ մի շանս չունեն։ Մենք եկել ենք, որ հաղթանակի լուրը բերենք։ Մեր նախնյաց հողերը ազատվում են գերությունից և մարդու սիրտը ուրախությունից լցվում  է, երբ նայում է այս տարածքներին։ Շատ գեղեցիկ է բնությունը, մեծ մասամբ հարթավայրային, բայց լեռներով շրջապատված։

Այն տանը, որտեղ մենք ենք ապրում, աջ կողմում մի բարձր սար կա ու հենց գագաթին մի չքնաղ եկեղեցի, անունը ոչ ոք չգիտի։ Թուրքերը մգկիթ են սարքած եղել, բայց հիմա ազատ է և իշխում է ամբողջ տարածքի վրա։ Եթե հնարավորություն լինի, ուխտ կգնանք եկեղեցի։

Մեր բոլոր րնկերներին շատ եմ կարոտել, բոլորին կբարվես։ Հանկարծ չտխրես, մենք մեր բաժին պարտքն ենք տալիս, այս ցավն ու տառապանքը բոլորինս է և սրա վերջը բոլորիս հաղթանակն է։ Թուրքերը լեղապատառ նահանջում են և ռուսները իրենց գավազանն են միացնում մեր գավազանին։ Մնացել է վերջին հարվածը և թշնամին ոչ մի զորություն չունի։

Ես շատ լավ եմ ե դա չեմ ասում քեզ հանգստացնելու համար, դա իրականությունն է։ Սա նոր ու զարմանափ աշխարհ է՝ լեցուն բազմաթիվ տպավորություններով։

Մեր վաշտը կազմված է դասակներից, դասակները՝ ջոկերից։ Ջոկը փոքր խումբ է՝ մի քանի հոգի, որոնք փոխնեփոխ պարեկության են կանգնում դիրքերում։ Ես այդպիսի մի ջոկի հրամանատար եմ։ Մեր ջոկը մի փոքր ընտանիք է. մի տեղ քնում ենք, մի տեղ ուտում։ Մեզ հետ են նաև ղարաբաղցիները, շատ հետաքրքիր ժողովուրդ են։ Ղարաբաղի բարբառով ասած՝ «Լոխ լավ ա...»: Երեխաներին առանձին-առանձին ուզում եմ գրել՝ ամեն ինչի մեջ կա բարին ու կատարյաըւ։ Եվ մի՞թե բարի չէ թեկուզ այս հեռացումը, որ վերաշինում է մեր գիտակցությունը և իմաստացնում, թե ինչ բան է սեր, ընտանիք, հավատք և համբերություն։ Աստված է մարդու ճակատագիրը գրում և նրա կամքն անփոփոխ է։

Աստղիկ ջան, քեզ շատ եմ կարոտելու միշտ հիշում եմ, ուրախ եղիր, շուտով կգամ և ամեն ինչ լավ կլինի։ Դեռ միասին շատ տեղեր կգնանք։ Դու արդեն մեծ աղջիկ ես ու ամեն ինչ շատ լավ ես հասկանում։

Լևոն ջան, գիտես թե ինչքան եմ քեզ սիրում ու կարոտում և ինչքան եմ քեզ վրա վստահ, որ այս ժամանակամիջոցում իմ տեղը դու ես տան տղամարդր։ Քաջ եղիրր և ուրախ։ Հանկարծ չտխրես, այլ ուրախ եղիր և բոլորին ուրախացրու։ իմ քնքուշ, իմ անուշ, իմ սիրուն բալաս, իմ Աիդաս, ցավդ տանեմ, քաղցրս, քեզ շատ եմ կարոտել և շուտով կգամ։ Կաշխատեմ քեզ անպայման մի բան բերել, այնպիսի մի բան, որ դու շատ ուրախանաս։ Չնայած, գիտեմ, դու շատ կուրախանաս, երբ ես գամ ու ես էլ կուրախանամ, երբ նորից քեզ կգրկեմ ու մի լավ կպաչեմ։

Դե, սիրելիս, կարող եմ այսպես անընդհատ գրել ու չավարտել բայց էլի կգրեմ։

Բոլոր մեր ծանոթներին, հարևաններին, բարեկամներին, ձերոնց, մերոնց, բոլորին, բոլորին բարևիր։

Եվ ինքդ խաղաղ ու հպարտ եղիր... Քո Գևորգ:

20.02.94թ. ***

Սիրելիս...

Այսօր մարտի 2-ն է։ Զինադադար է հայտարարվել և խոսում են, որ նույնիսկ՝ վերջնական։ Ուրեմն, սիրելիս, անհանգստանալու ոչ մի հարկ չկա։ Խաղաղությունը կարծես հաստատվում է և հաղթանակը մերն է։

Ես արդեն գրել եմ, թե մենք որտեղ ենք գտնվում՝ Աղդամի շրջանի մի կոլեկտիվ ցուցադրական գյուղում, դա մեր հանգստյան տեղն է։ Դիրքերը մի ուրիշ գյուղի ծայրում են։ Տները լքված են ու անտեր։ Թուրքերը ինչ ցանեցին, այն էլ հնձեցին և մինչև հիմա էլ իրենց խարդավանքներից չեն ուզում ազատվել և դրա համար շուտ կհատուցեն ու հատուցում են։

Եղանակները լավ տաքացել են, կարծես Երևանի ապրիլ ամիսը լինի։ Եթե մի տասը օր այսպիսի եղանակ լինի, ծառերը կծաղկեն, արդեն կանաչ խոտը դուրս է եկել, կռունկներ կան, շատ աղավնիներ, հողը բարեբեր է, համարյա քար չկա։ Մեր կողքի դիրքում խրամատը փորելուց հին կավից կժեր ենք հայտնաբերել, իսկ եթե տեսնես պղնձից որքան աման-չաման կա, կզարմանաս՝ էլ ղազաններ, էլ մեծ-մեծ կժեր, բոլորը հին ու պղնձից, երևի հնում հայերից վերցրած։

Ամեն ինչ խաղաղ է և հանգիստ, պատերազմը կարծես ավարտվել է, հրաման կա, որ ոչ մի կրակոց չլինի։

Դու, սիրելիս, մի անհանգստացիր, շուտով կհանդիպենք և այդ հանդիպումը կլինի մեր ամենաերջանիկ օրերից մեկը։ Ձեզ շատ եմ կարոտել։

Այստեղ տարբեր բնույթի հայեր կան՝ լավեր, միջիններ և վատեր, բայց բոլորն էլ մի աղացով են աղացվում։ Ղարաբաղցիներր շատ կենդանի են, մեջները կյանք կա, շատ համով ժողովուրդ են։ Երևանցիների մեջ կեղծիքը շատ է, դրա համար էլ համը կորցրել են, բայց այս կյանքը բոլորի վրա աղ է ցանում։

Կարոտել եմ մեր տղաներին և հեռվից ավելի շատ է երևում, թե որքան թանկ է մեր ընկերությունը։ Տղաներին ասա, որ ես լիուլի համ իմ տեղն եմ կրակում, համ էլ՝ իրենց։ Փամփուշտից խեղճություն չենք քաշում։ Ընենց որ, ասում եմ՝ էս Վահանի /Թ./ տեղը, էս Ռաֆիկի տեղը, էս Ստեփանի, էս Վահանի /Ն./, Բորիկի, Քավորի, Սամվելների, Վարազդատի, Ռուբոյի, Արմենների, Վահիկի, Սերգեյի, Հարութի, Աշոտի, Աննայի, Մարինեի, Արմինեի, Ալլայի, Մուրադի, Գոռի, Լյովայի, բոլորի, բոլորի, Արշակի, Մարտնի, Վարդանի, Նելլի... եթե բոլորի անունը նշեմ, մի քանի էջ անուն կգրեմ։ Բոլորին էլ հիշում եմ , ինչ որ կարող եմ, անում եմ։

Թուրքերի բոլոր ապարդյուն փորձերը՝ որևէ մի տեղից ճեղքելու է, խայտառակ պարտության մատնվեցին, և հիմա իրենց համար նույնիսկ ավելի լավ է, որ ստիպում են զինադադար հայտարարել։ Թշնամու մեջ սարսափելի վախ է մտել, իրենք իրենցից են վախենում և, այդքան հնարավորություն ունենալով, ոչ մի թիզ հող չկարողացան հետ վերցնել, մի բան էլ՝ նորովի կորցրեցին։

Հայը ամուր ժողովուրդ է։ Աստված է նրա մեջ քաջություն դրել։ Միայն Աստված տա մի քիչ մշակվենք ու հավատք ունենանք, մի քիչ բարիանանք ու միավորվենք, այն ժամանակ ավելին կտեսնենք ու կվայելենք։ Բայց հուսով եմ, որ այդպես էլ կլինի։

Երանի քեզանից նամակ ստանայի ու իմանայի, որ բորտդ լավ եք... Երանի լիակատար ու հաստատուն հաղթանակ լիներ... Երանի արդարության հաղթանակով խաղաղություն լիներ... Երանի մարդկանց մեջ սեր ու վստահություն լիներ... Երանի մեր ժողովուրդը մշակվեր...

Ուզում եմ ավարտել, բայց անրնդհատ գրվում է, մի քիչ էլ անորոշ է, թե երբ կլինի հնարավորություն նամակը ուղարկելու։

Այս քանի օրր հանգստանում ենք։ Օրերը անց ենք կացնում կարտոֆիլ հավաքելով։ Լճակներ կան, այնտեղից էլ ձուկ ենք որսում ու կերուխում կազմակերպում։ Իհարկե, խմիչք չկա, մեկ-մեկ որպես պարգևատրում գինի են տալիս, քաղցր, ինչպես դոշաբ։

2.03.94թ.

Սիրելիս...

Մեզ շատ անակնկալ բերեցին Ստեփանակերտ, հույս ունեի գալ տուն մի օրով, բայց ամեն ինչ շատ արագ կատարվեց։ Մի ամբողջ օր ու գիշեր ճանապարհ եկանք, կանգառներով։ Ստեփանակերտից տեղափոխվեցինք մեր ծառայության վայրը՝ Աղդամի շրջան և կանգնեցինք դիրքերի վրա, պահպանում ենք դիրքերր։ 

Պատերազմը սարսափելի է հեռվից, բայց երբ ներկա ես և մասնակից, այնքան էլ սարսափելի չէ, առավել ևս, երբ գոնե մի քիչ հավատք ունես։

Երբ եկանք Արցախ, այստեղ կարծես ապրիլ ամիսը լիներ, իսկական գարուն, բայց մի տաս օրից ձյուն եկավ։ Հիմա նորից արև է ե շատ տաք, ծառերի վրա նռներ կան, բայց մեջը փուչ է, ագռավները կերել են, այգիներում սոխ կա, կարտոֆիլ, տեղ-տեղ կանաչեղեն։

Ապրում ենք մի ընտանիքի պես, նույն ամաններով ճաշ ենք ուտում և այսպիսի կյանք, որ հիմա ապրում ենք, միայն կինոներում ենք տեսել։

Ես շատ լավ եմ, սիրելիս, ավելի լավ չի լինում։ Եվ այն, ինչ անում եմ՝ իմ փայ պարտքն եմ տալիս հայրենիքին, ուրեմն ինձ հետ իմ ընտանիքն էլ է տալիս, դու և մեր երեխաները, մեր ընկերները։

   Հիմա մենք հանգստանում ենք։ Մի քանի օր կանգնում ենք դիրքերում, մի քանի օր հանգստանում։ Դիրքերում նույնիսկ ավելի հետաքրքիր է, քան այստեղ։ Սիրելիս, ես հանգիստ կլինեմ, եթե իմանամ, որ դուք հանգիստ եք ու խաղաղ և հոգսեր չունեք։ Պատերազմը մոտենում է իր ավարտին և թուրքերը ոչ մի շանս չունեն։ Մենք եկել ենք, որ հաղթանակի լուրը բերենք։ Մեր նախնյաց հողերը ազատվում են գերությունից և մարդու սիրտը ուրախությունից լցվում  է, երբ նայում է այս տարածքներին։ Շատ գեղեցիկ է բնությունը, մեծ մասամբ հարթավայրային, բայց լեռներով շրջապատված։

Այն տանը, որտեղ մենք ենք ապրում, աջ կողմում մի բարձր սար կա ու հենց գագաթին մի չքնաղ եկեղեցի, անունը ոչ ոք չգիտի։ Թուրքերը մգկիթ են սարքած եղել, բայց հիմա ազատ է և իշխում է ամբողջ տարածքի վրա։ Եթե հնարավորություն լինի, ուխտ կգնանք եկեղեցի։

Մեր բոլոր րնկերներին շատ եմ կարոտել, բոլորին կբարվես։ Հանկարծ չտխրես, մենք մեր բաժին պարտքն ենք տալիս, այս ցավն ու տառապանքը բոլորինս է և սրա վերջը բոլորիս հաղթանակն է։ Թուրքերը լեղապատառ նահանջում են և ռուսները իրենց գավազանն են միացնում մեր գավազանին։ Մնացել է վերջին հարվածը և թշնամին ոչ մի զորություն չունի։

Ես շատ լավ եմ ե դա չեմ ասում քեզ հանգստացնելու համար, դա իրականությունն է։ Սա նոր ու զարմանափ աշխարհ է՝ լեցուն բազմաթիվ տպավորություններով։

Մեր վաշտը կազմված է դասակներից, դասակները՝ ջոկերից։ Ջոկը փոքր խումբ է՝ մի քանի հոգի, որոնք փոխնեփոխ պարեկության են կանգնում դիրքերում։ Ես այդպիսի մի ջոկի հրամանատար եմ։ Մեր ջոկը մի փոքր ընտանիք է. մի տեղ քնում ենք, մի տեղ ուտում։ Մեզ հետ են նաև ղարաբաղցիները, շատ հետաքրքիր ժողովուրդ են։ Ղարաբաղի բարբառով ասած՝ «Լոխ լավ ա...»: Երեխաներին առանձին-առանձին ուզում եմ գրել՝ ամեն ինչի մեջ կա բարին ու կատարյաըւ։ Եվ մի՞թե բարի չէ թեկուզ այս հեռացումը, որ վերաշինում է մեր գիտակցությունը և իմաստացնում, թե ինչ բան է սեր, ընտանիք, հավատք և համբերություն։ Աստված է մարդու ճակատագիրը գրում և նրա կամքն անփոփոխ է։

Աստղիկ ջան, քեզ շատ եմ կարոտելու միշտ հիշում եմ, ուրախ եղիր, շուտով կգամ և ամեն ինչ լավ կլինի։ Դեռ միասին շատ տեղեր կգնանք։ Դու արդեն մեծ աղջիկ ես ու ամեն ինչ շատ լավ ես հասկանում։

Լևոն ջան, գիտես թե ինչքան եմ քեզ սիրում ու կարոտում և ինչքան եմ քեզ վրա վստահ, որ այս ժամանակամիջոցում իմ տեղը դու ես տան տղամարդր։ Քաջ եղիրր և ուրախ։ Հանկարծ չտխրես, այլ ուրախ եղիր և բոլորին ուրախացրու։ իմ քնքուշ, իմ անուշ, իմ սիրուն բալաս, իմ Աիդաս, ցավդ տանեմ, քաղցրս, քեզ շատ եմ կարոտել և շուտով կգամ։ Կաշխատեմ քեզ անպայման մի բան բերել, այնպիսի մի բան, որ դու շատ ուրախանաս։ Չնայած, գիտեմ, դու շատ կուրախանաս, երբ ես գամ ու ես էլ կուրախանամ, երբ նորից քեզ կգրկեմ ու մի լավ կպաչեմ։

Դե, սիրելիս, կարող եմ այսպես անընդհատ գրել ու չավարտել բայց էլի կգրեմ։

Բոլոր մեր ծանոթներին, հարևաններին, բարեկամներին, ձերոնց, մերոնց, բոլորին, բոլորին բարևիր։

Եվ ինքդ խաղաղ ու հպարտ եղիր... Քո Գևորգ:

20.02.94թ. ***

Սիրելիս...

Նամակս անավարտ թողել էի ու չգիտեի, կկարողանա՞մ ուղարկել, երբ այսօր ձեր բոլոր նամակներն ու ծանրոցը ստացա։ Պատկերացրու իմ ուրախության չափր, և ոչ միայն իմ, որովհետև բոլորն էլ մի լուր, մի նամակ, մի բան ստացան։

Հիմա բոլորը քեֆ են անում, կարծես իսկապես պատերազմն ավարտվել է։ Այստեղ մի լավ երգիչ կա, նվագախումբը միանգամից կազմվեց և մի իսկական համերգ, քեֆ ու ուրախություն եղավ։ Սկսեցինք հայրենասիրական երգեր երգել, հուզվեցինք, բռունցքներս վեր բարձրացրեցինք ու զգացինք, որ հայ ենք ու իրար հարազատ։ Աստված տա, դա իսկական խարիսխ գցի մեր մեջ։ Իսկ դիրքերում ոչ մի արտառոց բան չկա։ Թուրքերը պանիկայի մեջ օդ են կրակում։ Նրանց ստիպում են կռվել, իսկ նրանք չեն ուզում։ Անընդհատ անտեղի ու անօգուտ զոհ են տալիս։ Նույնիսկ մեզ մոտ ռացիայով լսում են, որ նրանց հրամայում են առաջ գնալ, դիրքեր գրավել, նրանք հրաժարվում են։ Նույնիսկ այդ ինքնավստահ մոջահեդները մկան նման խեղճացել ու թակարդն են ընկել։ Հրաժարվում են առաջ գնալ, գալուց էլ վախից օդ են կրակում։ Նրանց մեջ հուսահատ վախ է մտել։

Իսկ դարաբաղցիները սարսափելի հոգնել են, նրանք արդեն հինգ-վեց տարի այս վիճակում են և սարսափելի է, երբ զգում ես նրանց հոգնությունը։ Բայց, իրոք, պինդ ժողովուրդ են։ Եվ թուրքերը, որքան էլ փորները ճղեն, չեն կարող այդպես պատերազմել, ուզում է անգլիացի բերեն, ուզում է մոջահեդ, ինչ ազգի մարդ ուզում է բերեն, ոչինչ չի ստացվի, և արդեն իրենք դա գիտակցում են։

Որքան ուրախացա, երբ նորից քո ձեռագիրը տեսա, ինչպես այն ժամանակ, ամեն ինչ կրկնվում է ու վերաշինվում։

Ուրախ եմ, որ մաման, պապան եկել են։ Ասա, որ բնավ չանհանգստանան։ Քույրերիս, Աշոտին, մերոնց, ձերոնց, բոլորին բարևիր, ծանոթներին, հարևաններին։

Ծանրոցի համար շատ շնորհակալ եմ, այնքան սուրճ խմեցինք այսօր, որ ճնշումս բարձրացավ։ Ինչ եկել էի, չէի խմել։

Տղաներին բոլորին համբուրում եմ, ես իրենց ցավը տանեմ։ Շատ շնորհակալ եմ, որ հիշում են, որ գրել են։ 

Բոլորից շատ երախտապարտ եմ, Աստված իրենց հասնի։ Ես շատ հանգիստ եմ, որ նրանք կան և քեզ թև ու թիկունք են։

Լևոն ջան, տղաս, գիտես, թե որքան շատ եմ քեզ սիրում ու կարոտում։ Շատ քիչ ժամանակ մնաց, մինչև նամակս հասնի, ես էլ ետևից կհասնեմ։ Ես շատ ուրախ եմ, որ քեզ նման տղա ունեմ։ Պինդ ու ամուր եղիր և իմացիր, տղես, որ շուտով հանդիպելու ենք և այնքան բան ունենք իրար ասելու և անելու։ Իմ քաղցր տղես, ես քեզ շատ եմ սիրում։

Իմ անուշ Աստղիկ ջան, ես քեզ շատ եմ սիրում ու գիտեմ, որ դու իմաստուն աղջիկ ես։ Ես ձեզանով եմ երջանիկ։ Ոչ մի բանի համար չանհանգստանաս, շուտով կհանդիպենք։

Աիդա ջան, քաղցրս, երբ պիտի նորից գրկեմ քեզ և աշխարհի ամենաերջանիկ մարդը դառնամ։

Դե, Սուսան ջան, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը, օրերը մոտեցել են և կյանքում դեռ շատ ուրախանալու օրեր կան։

 

Համբուրում եմ սիրելիս...

Քո զինվոր, քո ամուսին, քո ընկեր...

21.03.94թ.

© 2023 by Gevorg Hambardzumyan. All rights reserved.

bottom of page