

Գևորգ Համբարձումյան
Նկարիչ, քանդակագործ, խեցեգործ Գևորգ Համբարձումյանը ծնվել է 1958թ. օգոստոսի 31-ին, Երևանում, արվեստագետի ընտանիքում: 1980-85 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժինը:
1985թ. ստացել է խեցեգործության ե գեղանկարչության ժողստեղծագործող–վարպետի կոչում: 80-ական թթ. աշխատել է գեղագիտական դաստիարակչության կենտրոնում որպես ավագ մեթոդիստ և խեցեգործության վարպետ: 90-ական թթ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական՝ ինստիտուտում:
Եղել է Հուշարձանների պահպանության կոմիտեի անդամ: Հեղինակ է բազմաթիվ խաչքարերի, հուշարձան-կոթողների, գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների, ինչպես ևաև մանրակերտերի և խեցեգործական իրերի: Նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են հանրապետության ցուցասրահներում, Մոսկվայում: Խնամում, դաստիարակում էր երեք երեխա:
Զոհվել է 1994թ. ապրիլի 21-ին, Արցախի Մարտակերտի շրջանում (գյուղ Կարմիրավան), տասներեք հերոս ընկերներիր հետ՝ անհավասար մարտում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և Լ.ՂՀ «Մարտական խաչ» և այլ շքանշաններով ու պատվոգրերով: