top of page

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծես թե չկամ։  Եվ կամ, և չկամ։

Կարծես ապրում եմ։ Եվ կամ, և չկամ։

Կարծես խոսում եմ։ Եվ կամ, և չկամ։

Կարծես քայլում եմ։ Եվ կամ,  և չկամ։

Կարծես դիմում են. ու ինձ են դիմում,

Բայց կա՞մ, թե՞ չկամ,

Ոչ, ես կամ, միշտ կամ։

Եվ միշտ կլինեմ, եթե կամենաս։

Ախ, ես կամ, ես կամ,

Եվ երանի թե այնպես լինեի,

Ինչպես  ջերմությունը, լույսը, բույսը,

Եվ ամեն ինչ, որ թվում է չկա, բայց կա։

1985թ.

Երկրում էլ չենք տեսնի իրար, 

Եվ թվում է՝ բաժանումն այս 

Շատ-շատերի համար նշան, 

Ու անմեկին խորհուրդ է խոր, 

Թե ինձ է լոկ այդպես թվում:

Ես շարունակ այս երկնքի 

Կարոտից եմ այսպես մաշվում, 

Շարունակ քեզ եմ սպասում, 

Եվ լավ գիտեմ ճանապարհը:

Այս խաչերր, այս փշերը... 

Հերն էլ անիծած, թե թվում է, 

Ես շատ գոհ եմ այս ամենից.

Ու կարծես թե դիտում եմ ես, 

Թե ինչպես է ֆիլմի նման, 

Հայացքիս դեմ անցնում անձայն, 

Իմ օրերի շարքը մոլոր, 

Ապրած-չապրած տարիներիս 

Օրագիրը դառն ու տխուր: 

Կատարվեց այն, ինչ գիտեի:

Երկրում էլ չենք տեսնի իրար:

1985թ.

DSCF3871_edited_edited.jpg
23.jpg

Արի մեկտեղվենք ու իրար գրենք. 

Ես երկնքից եմ խոսքեր հաղորդում,

Իսկ դու՝ ներքևից։

Ես օրհնում եմ քեզ, իսկ դու՝ աղոթում,

Ես տեսնում եմ քեզ, իսկ դու՝ հաղորդվում,

Ես ցավն եմ տեսնում, իսկ դու՝ տանում ես

Ցավն այդ մարդկային։

Բայց ես ինչ գիտեմ՝ դու այդ չգիտես.

Կարող եմ ասել, կարող եմ հուշել.

- Դու պիտի ապրես,

Եվ ինչ էլ ասեմ, ինչ էլ քեզ հուշեմ,

Մինչև չհասնես լույսի օթևան,

Մինչև չմտնես դու Լույսի Խորան,

Մինչև չհագնես հագուստը Լույսի,

Չես կարող տեսնել բարիքն Հիսուսի։

1985թ.

Դու իմ առավոտ, դու՝ կենարար ջուր.

Աչքս բացում եմ ե քեզ եմ տեսնում, 

Աչքս փակում եմ, հոգիդ եմ ուզում. 

Դու իմ առավոտ, դու՝ կենարար ջուր։ 

Եվ հարցնում եմ ինքս ինձ հիմա՝ 

Դու իմ կարո՛տն ես, իմ սպասա՞ծն ես. 

Ես քեզ գտնում եմ ծառին նայելիս, 

Ես քեզ գտնում եմ ինձ որոնելիս։ 

Եկ հարց եմ տալիս՝ ես քե՞զ եմ փնտրում. 

Թե՛ ինձ եմ գտնում, ու մտածում եմ. 

Որ քեզ փնտրելով՝ ես ինձ եմ գտնում. 

ՈՒ մի նոր կյանք եմ այդպես ստանում։

1985թ.

20.jpg
11.jpg

Մեր կյանքը մի արահետ է, 

Ծնված օրից խորդուբորդ, 

Մենք քայլում ենք ու սայթաքում,

Բարձրանում ենք  ու վայր ընկնում։ 

ՈՒ պահում ենք մեր սրտերում հուշը սիրո օրերի, 

Արցունք թափում, տառապում ենք, 

Լացով մաքրում մեր հոգին։ 

Մեր ուզածը ջերմությունն է,

Սրբությունն ու սերն անխառն, 

Մենք ուզում ենք սիրել միմյանց 

Ու օրհնվել սիրով անանց։

1985թ.

Տխուր սրտով եմ քեզնից բաժանվում,

Եվ լույսի սերն եմ սրտիս մեջ թողնում

Քեզնից հեռացած՝ էլ չեմ ապրելու, 

Այս կյանքը թողած՝ քեզ եմ սպասելու։ 

Եվ լույսի սերը սրտիս մեջ պահած՝ 

Անվերջ խնդիրքով ես պիտի ապրեմ, 

Եվ իմ ողջ սերը քեզ նվեր բերեմ։

1986թ.

IMGP1556_edited.jpg

Գրում ես, գրում ու չես հասկանում,

Որ հոգու գիրն ես դու թղթին հանձնում:

Ու թե պատահի՝ մարդիկ ընթերցեն,

Մտքով վերլուծեն, չափուձև անեն,

Պիտի մտածեն՝ խելքդ թռցրել

Խելառ պոետ ես դու այդպես դարձել:

Միայն նրանք են ճիշտ հասկանալու,

Ովքեր հոգով են այն ընդունելու,

Քանզի հոգով են խոսքեր փոխանցվում,

Հոգու համար է այս գիրը գրվում:

1986թ.

Անձդ, անձդ դու մոռացիր,

ՈՒ լավ հիշիր, ու լավ հիշիր,

Որ վախկոտին, ով իր անձն է միշտ փայփայում,

Ոչ մի հրաշք, ոչ մի երազ չի այցելում։

Մի վախեցիր, որ քո անձը կորցնելուց,

Դու կկորչես,

Մի վախեցիր, որ թշվառ անձդ կորցնելուց,

Քո հոգին էլ կկորցնես։

Մի վախեցիր, մի վախեցիր,

Անձդ զոհիր,

Եվ կտեսնես, թե որքան շատ բան կգտնես։

Անձդ զոհիր և իմացիր,

Որ քաջերն են պսակ շահում,

Որ քաջերն են կյանքը տեսնում,

Որ քաջերն են լույս տարածում։

1985թ.

20.jpg

© 2023 by Gevorg Hambardzumyan. All rights reserved.

bottom of page