ԳԵՎՈՐԳ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կարծես թե չկամ։ Եվ կամ, և չկամ։
Կարծես ապրում եմ։ Եվ կամ, և չկամ։
Կարծես խոսում եմ։ Եվ կամ, և չկամ։
Կարծես քայլում եմ։ Եվ կամ, և չկամ։
Կարծես դիմում են. ու ինձ են դիմում,
Բայց կա՞մ, թե՞ չկամ,
Ոչ, ես կամ, միշտ կամ։
Եվ միշտ կլինեմ, եթե կամենաս։
Ախ, ես կամ, ես կամ,
Եվ երանի թե այնպես լինեի,
Ինչպես ջերմությունը, լույսը, բույսը,
Եվ ամեն ինչ, որ թվում է չկա, բայց կա։
1985թ.

Գևորգ Համբարձումյան
Նկարիչ, քանդակագործ, խեցեգործ Գևորգ Համբարձումյանը ծնվել է 1958թ. օգոստոսի 31-ին, Երևանում, արվեստագետի ընտանիքում: 1980-85 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժինը:
1985թ. ստացել է խեցեգործության ե գեղանկարչության ժողստեղծագործող–վարպետի կոչում: 80-ական թթ. աշխատել է գեղագիտական դաստիարակչության կենտրոնում որպես ավագ մեթոդիստ և խեցեգործության վարպետ: 90-ական թթ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական՝ ինստիտուտում:
Եղել է Հուշարձանների պահպանության կոմիտեի անդամ: Հեղինակ է բազմաթիվ խաչքարերի, հուշարձան-կոթողների, գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների, ինչպես ևաև մանրակերտերի և խեցեգործական իրերի: Նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են հանրապետության ցուցասրահներում, Մոսկվայում: Խնամում, դաստիարակում էր երեք երեխա:
Զոհվել է 1994թ. ապրիլի 21-ին, Արցախի Մարտակերտի շրջանում (գյուղ Կարմիրավան), տասներեք հերոս ընկերներիր հետ՝ անհավասար մարտում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և Լ.ՂՀ «Մարտական խաչ» և այլ շքանշաններով ու պատվոգրերով:







